16675 դիտում
17:54 12-04-2018
ԱՄՆ կոնգրեսականները հորդորել են Թրամփին ապրիլի 24-ը սահմանել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի գործընկերներին միանալ իրենց և ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որպեսզի վերջինս մերժի թուրքական կողմի ճնշումներն ու այս ապրիլի 24-ին հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է[url=https://armenpress.am/arm/]«Արմենպրեսը»[/url], այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Նախագահ Թրամփին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիըրը, Դևիդ Թրոտը և Դևիդ Վալադաոն, ինչպես նաև փոխնախագահներ Գուս Բիլիրակիսը և Ադամ Շիֆը բացատրել են, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ որպես կարևոր հիշեցնող հանգամանք այն մասին, որ մարդկության դեմ հանցագործությունները չպետք է մնան առանց ճանաչման և դատապարտման:
«Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում վերապրածների հաստատակամությանն ու վճռականությանը, ինչպես նաև հայկական ծագում ունեցող այն ամերիկացիներին, ովքեր շարունակում են մինչ օրս ուժեղացնել մեր երկիրը: Մեր պարտքն է ազնվորեն ճանաչել 1.5 մլն հայերի կոտորածները որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»,- նշել են նրանք՝ հորդորելով ապրիլի 24-ը սահմանել որպես ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
Նմանատիպ նյութեր
3768 դիտում
18:56 11-04-2017
Կոնգրեսականները կոչ են անում նախագահ Թրամփին պատշաճ հիշատակել Հայոց ցեղասպանությունը
6021 դիտում
21:20 11-10-2018
Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Էմանուել Մակրոն
2499 դիտում
20:40 06-02-2019
Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»