211652_close_icon
views-count3068 դիտում article-date 14:13 12-04-2017

Սպիտակ Տունը ներողություն է խնդրել Ասադին Հիտլերի հետ համեմատելու համար

Սպիտակ Տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ հայտարարել է, թե «նույնիսկ Ադոլֆ Հիտլերը չէր մտածի քիմիական զենք կիրառելու մասին», փոխանցում է Interfax-ը։ Հայտարարությունը Սփայսերն արել էր Սիրիայում խաղաղ բնակավայրի վրա իրականացված քիմիական հարձակումը մեկնաբանելու ժամանակ։ «Ես ակնհայտրոեն փորձել եմ ցույց տալ այն գործողությունները, որոնք Ասադն արել է նախորդ շաբաթ իր մարդկանց նկատմամբ՝ կիրառելով քիմիական զենք և գազ։ Անկեղծ ասած՝ ես սխալմամբ մատնանշեցի Հոլոքոսթը, որի հետ համեմատություն չի կարելի անել, և դրա համար ներողություն եմ խնդրում։ Դա սխալ էր»,-ասել է Սփայսերը։

Նմանատիպ նյութեր