211652_close_icon
views-count2305 դիտում article-date 14:15 01-10-2016

Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն պարզաբանել է իրեն Հիտլերի հետ համեմատելու մասին արած արտահայտությունը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չի ցանկանում, որպեսզի իրեն որևէ կերպ համեմատեն Ադոլֆ Հիտլերի հետ, այս իսկ պատճառով Facebook-ի իր էջում նրա խորհրդական Էրնեստո Աբելլան պարզաբանում է արել, թե ինչ է նշանակել նախօրեին Ֆիլիպինների նախագահի արած [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/30/97042/]արտահայտությունը[/url], հաղորդում է Gazeta.ru-ն։ «մենք չենք ցանկանում ողբերգության խորությունը՝ Հոլոքստի ժամանակ 6 մլն հրեաների սպանությունը փոքրացնել։ Նախագահի ուղերձն ուղիղ իմաստ չի ունեցել, ինչպես նրան համեմատում են Հիտլերի հետ։ Նա միայն շոշափել է բացասական համեմատությունը, որոնք մարդիկ անում են Հիտլերի ու իր միջև»,-գրառել է նա՝ հավելելով, որ Հիտլերի սպանություններն ու Դուտերտեի՝ 3 մլն թմրամոլներին սպանելու ցանկությունը տարբեր բաներ են։

Նմանատիպ նյութեր