211652_close_icon
views-count1622 դիտում article-date 16:36 12-04-2017

Արման Թաթոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Կարոլին Դույեին, Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին, Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն և Իրավական ծրագրերի պատասխանատու Իռեն Ալոյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հիմնախնդիրներ, այդ թվում խաղաղ բնակչության պաշտպանությանն առնչվող հարցեր: Արման Թաթոյանը, կարևորելով մարդասիրական իրավունքի պահպանման գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերը, հաստատել է տվյալ ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Պաշտպանի աշխատակազմի համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում, ինչպես նաև իրականացնել տեղեկատվության փոխանակում՝ ամրապնդելով արդեն իսկ ձևավորված փոխգործակցությունը:

Նմանատիպ նյութեր