211652_close_icon

Թրամփը մերժել է իր հետ հեռախոսազրույց ունենալու մասին Վենեսուելայի նախագահ Մադուրոյի խնդրանքը

views-count5545 դիտում article-date 09:50 12-08-2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է խոսել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսով: Այս մասին հայտնում է RBC-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը, Թրամփը մերժել է Մադուրոյին, հայտարարելով, որ միայն ժողովրդավարության վերականգնումից հետո կխոսի նրա հետ: Վաշինգտոնի կարծիքով՝ Մոդուրոն ընտրել է դիկտատուրայի ճանապարհը: Թրամփը կզրուցի Վենսուելայի առաջնորդի հետ միայն այն բանից հետո, երբ երկրում վերականգնվի ժողովրդավարությունը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը չի բացառել Վենեսուելայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծումը ռազմական ճանապարհով:

Նմանատիպ նյութեր