8169 դիտում
10:35 05-08-2018
Մահափորձ է կատարվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ
Կարակասում՝ Բոլիվարական ազգային գվարդիայի ստեղծման 81-ամյակի առթիվ տոնակատարության ժամանակ, երբ ելույթ էր ունենում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է [url=https://www.bbc.com/russian/news-45073271]BBC[/url]-ն։
Պետության ղեկավարի խոսքը հեռարձակվել է ուղիղ եթերում։ YouTube-ում հայտնված կադրերում երևում է, թե ինչպիսի խուճապ է սկսվում հավաքվածների շրջանում։ Մադուրոն ընդհատել է մենախոսությունը, նա կնոջ հետ սկսել է վերև նայել, այնուհետև կադրերում հայտնվել են փախուստի դիմող զինվորականները։
Նախագահին տարհանել են։ Ավելի ուշ կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը հաստատել է, որ երկրի առաջնորդի դեմ մահափորձ է կատարվել։
[img]http://st0.shamshyan.com/editor/0404649001533450393278066.jpg[/img]
Հարձակվողներն օգտագործել են պայթուցիկով դրոն։ Սարքը գործարկվել է բեմահարթակի մոտ, որտեղ ելույթ էր ունենում Մադուրոն։ Նախագահը չի տուժել, վիրավորվել են գվարդիայի 6 սպաեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2911 դիտում
14:32 12-04-2017
Վենեսուելայի նախագահ Մադուրոյի ավտոմեքենայի վրա քարեր են նետել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5329 դիտում
09:50 12-08-2017
Թրամփը մերժել է իր հետ հեռախոսազրույց ունենալու մասին Վենեսուելայի նախագահ Մադուրոյի խնդրանքը
1260 դիտում
16:30 27-03-2021
«Ֆեյսբուք»-ը սառեցրել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյի օգտահաշիվը
Այս բաժնից
487 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
901 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը
490 դիտում
09:48 17-10-2024
Լիլիթ Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները