211652_close_icon
views-count6614 դիտում article-date 17:53 12-04-2017

Սամվել Սանամյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից

Սամվել Սանամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Սանամյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Սանամյանը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով Կոտայքի մարզում Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ստացել է ամենաշատ ձայնը: Նա ՀՀ վարչապետի խորհրդական էր նշանակվել ընթացիկ տարվա փետրվարի 17-ից: Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Սամվել Սանամյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

Նմանատիպ նյութեր