211652_close_icon
views-count3491 դիտում article-date 10:16 13-04-2017

Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը պաշտոններ կստանձնեն ՊՆ-ում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, 6-րդ գումարման Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Վերջինս հիմա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է: Իսկ գիտության և կրթության հարցերի մշտական հանձնաժողովի գործող նախագահ Արտակ Դավթյանը շուտով հրաժեշտ կտա այդ պաշտոնին ու նոր պաշտոն կստանա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ նա ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ միասին շուտով հավանաբար կգործուղվի պաշտպանության նախարարություն, որպես փոխնախարար: Արտակ Դավթյանն այդ գերատեսչությունում կհամակարգի կրթության ոլորտը, իսկ Արտակ Զաքարյանը՝ արտաքին կապերը: Վերջինս ՊՆ-ում կզբաղեցնի նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանի տեղը, որն արդեն արտակարգ իրավիճակների նախարարն է: Իսկ հիմա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդամենը երկու տեղակալ ունի՝ Արա Նազարյանն ու Դավիթ Փափախչյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր