211652_close_icon
views-count2539 դիտում article-date 14:58 13-04-2017

Կոլումբիայում սողանքների զոհերի թիվը հասել է 320-ի

Կոլումբիայի Մոկոա քաղաքում տարերային աղետի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 320-ի։ Այդ մասին հայտնել է Կոլումբիայի աղետների ռիսկերի հարցերով վարչությունը։ Նշվում է, որ սողանքների հետևանքով մահացածներից միայն 108-ը երեխաներ են։ Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է սատցել 332 մարդ։ Սողանքներն առաջացել էին ապրիլի 1-ին՝ առաջ տեղումների պատճառով։ Մարդկանց մեծ մասը չի կարողացել փրկվել այն պատճառով, որ սողանքները փլուզումներ են առաջացրել գիշերը, երբ մարդիկ քնած են եղել։

Նմանատիպ նյութեր