211652_close_icon
views-count6756 դիտում article-date 23:19 01-04-2017

Կոլումբիայում սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 112-ի

Կոլումբիայում հորդառատ անձրևներով պայմանավորված սողանքները 112 մարդու մահվան պատճառ են դարձել, ևս 120-ը վնասվածքներ են ստացել: Հայտնում է [url=http://www.independent.co.uk/news/world/americas/colombia-mud-landslides-dead-heavy-rain-storm-putumayo-death-toll-a7662161.html]independent[/url]-ը: Երկրի հարավարևմտյան Պուտումայո նահանգում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով ցեխաջրերն ու քարաբեկորները գիշերվա ընթացքում լցվել են բնակելի տները: Նշվում է, որ նահանգի կենտրոնական Մոկոա քաղաքում բազմաթիվ թաղամասեր են ավերվել, ինչպես նաև երկու կամուրջ է կործանվել: Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցիչ Կառլոս Իվան Մարկեսի խոսքով` արտակարգ իրավիճակն ստեղծվել է շաբաթ առավոտյան, երբ բնակիչները ոչինչ չէին կասկածում: Փրկարարները շարունակում են մարդկանց որոնումները: Մոկոայի քաղաքապետ Խոսե Անտոնիա Կաստրոն նշել է, որ բնակիչներին հավանական ձյունամրրիկի նախազգուշացում է տրվել:

Նմանատիպ նյութեր