211652_close_icon
views-count2943 դիտում article-date 10:31 13-04-2017

Սփյուռքահայերի խումբը եկավ էլ, գնաց էլ, բայց այդպես էլ Հայաստանում արդարության պայքարը չերևաց. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի սփյուռքահայերի խումբը, ինչպես և խոստացել էր, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ժամանեց Հայաստան: Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան եռյակը իրենց ընկերների հետ միասին քվեարկության օրը անցկացրեցին հանրապետության տարբեր ընտրատեղամասերում, ինչ-որ բաներ ֆիքսեցին, ինչ-որ բաներ չֆիքսեցին, քվեարկության հաջորդ օրը ասուլիսում թեթևակի գնահատեցին ընտրությունների արդյունքները և մեկնեցին Արցախ: Բայց ի՞նչ կապ ուներ այդ այցը ընտրությունների հետ և ի՞նչ տեղի ունեցավ իրականում, այդպես էլ անհասկանալի մնաց: Ընտրություններն ավարտվեցին, սփյուռքահայերի խումբը եկավ էլ, գնաց էլ, բայց այդպես էլ Հայաստանում արդարության պայքարը չերևաց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր