15815 դիտում
18:29 13-04-2017
ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անց է կացվել գնդային-մարտավարական զորավարժություն
Ապրիլի 11-13-ը ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անց է կացվել գնդային-մարտավարական զորավարժություն, որին ներգրավված էին օժանդակ մի շարք ստորաբաժանումներ:
Զորավարժությունը, որի պլանավորման ու խաղարկման ողջ ընթացքում հաշվի են առնվել ինչպես 2016թ. ապրիլյան զարգացումները, այնպես էլ արդի ու հավանական իրողությունները, ղեկավարում էր միավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը: Այն իր մեջ բովանդակում էր ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական էլեմենտներ:
Ապրիլի 13-ին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում խաղարկվել է զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը, որին հետևում էին նաև ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը և միավորման ենթակա զորամասերի հրամկազմը: Պայմանական մարտադաշտում զորախաղերին ներգրավված ստորաբաժանումների գործողությունները ևս մեկ անգամ ապացուցել են, որ 2016թ. ապրիլից հետո իրականացված ու շարունակվող գործընթացները ծառայել են իրենց նպատակին և այսուհետ հակառակորդի հավանական ոտնձգությունները կարժանանան շատ ավելի կոշտ պաատասխանի:
Գնդային-մարտավարական զորավարժությունը հնարավորություն է տվել կատարելագործելու զորամասի և ստորաբաժանումների մարտական ներդաշնակման մակարդակը, բարձրացնել սպաների և ղեկավարման մարմինների գործնական ունակությունները՝ ժամանակակից մարտի կազմակերպման և զորքերի անընդհատ ղեկավարման առումով, իսկ ժամկետային զինծառայողների մոտ՝ զարգացնել բարոյամարտական որակներն ու ֆիզիկական դիմացկունությունը:
[b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
967 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
991 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»