211652_close_icon
views-count23360 դիտում article-date 20:33 13-04-2017

Արտակարգ ու համաճարակային իրավիճակ է հասունանում Երևանում. կոյուղաջրերը «խեղդամահ են անում» բնակիչներին, իսկ պատկան մարմինները «ջայլամի քաղաքականություն» են որդեգրել. ե՞րբ է լուծվելու այս անլուծելի թվացող խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տարիներ շարունակ՝ կարճատև դադարներով, Տիգրան Մեծի պողոտայի 45 շենքի կոյուղաջրերը լցվում են փողոցներ՝ ստեղծելով հակասանիտարական իրավիճակ՝ որն իր հերթին հղի է բազմաթիվ վտանգավոր հետևանքներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքի դիմացի դիտահորից առատորեն դուրս հոսող կոյուղաջրերը հասնում են մինչև Քրիստափորի փողոցի խաչմերուկ և նույնիսկ անցնում ավելի՝ դեպի Սասունցի Դավիթ կայարան: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ խնդիրը պարբերաբար կրկնվում է. գալիս են ինչ-որ ձևական աշխատանքներ են անում, մեկ-երկու օրով դադարեցնում խցանումը, հետո կրկին նույն վիճակն է տիրում: Հուսահատված բնակիչները նաև ասացին, որ արդեն 6-րդ օրն է այս տհաճ գարշահոտության և հակասանիտարական իրավիճակում են գտնվում: Զանգահարել են համապատասխան մարմիններին, ովքեր խոստացել են, որ մեքենա ուղարկեն խնդիրը վերացնելու համար, որն, ի դեպ՝ վճարովի է, սակայն այս պահին խափանվել է: Բնակիչները նշում էին, որ դիմել են նաև քաղաքապետարան, որտեղից ասել են, որ խնդրի լուծման համար պետք է բնակիչների կողմից գրավոր դիմում ունենան: Կոյուղաջրերի խնդրից բացի, Տիգրան Մեծի պողոտայի այդ հատվածի մայթեզրին մեր նկարահանման ժամանակ մեծ քանակով աղբ էր կուտակված, որը, ըստ բնակիչների՝ դեռ ձմեռն է կուտակվել, սակայն մինչ օրս չի մաքրվում: Վերջում, վրդովված բնակիչները՝ վկայակոչելով պատկան մարմինների անգօրծությանը, ասացին, որ ինչպես կարելի է մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներից մեկում նման հակասանիտարական իրավիճակը անտեսել և պահանջեցին խնդրի շուտափույթ և վերջնական լուծում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր