40614 դիտում
10:50 22-09-2021
Վանաձորում տևական ժամանակ է, տիրում է գարշահոտություն, իսկ պատկան մարմինները ջայլամի քաղաքականություն են վարում. պատճառը «Վեոլիա Ջրի» ոչ սրտացավ մոտեցումն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 30 շենքի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում ու չգիտեն, թե էլ ում դուռը ծեծեն, որպեսզի հակահիգիենիկ, հակասանիտարական ու գարշահոտ վիճակը իրենց թաղում վերանա։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Քանի ամիս է, գարշահոտություն ենք շնչում։ Համավարակը քիչ էր, սա էլ՝ վրադիր, ու էս գարշահոտությունը «մեզ պարգևել է» մեծն Վեոլիա Ջուրը։ Բազմիցս դիմել ենք այդ ընկերությանը, սակայն ոչ մի դրական լուծում. սայլը տեղից չի շարժվում, ասես պատասխանատուները ջայլամի քաղաքականություն վարեն։ Եղել են դեպքեր, որ ծորակից ջուր խմելուց հետո բնակիչներից ոմանք հայտնվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ սուր աղիքային հիվանդությամբ։ Պատճառը կայանում է նրանում, որ Վեոլիա Ջրի տեղի աշխատակիցներն ամբողջությամբ լցված կոյուղաջուրը մաքրելուց հետո կամ չեն կարողացել կամ չեն ցանկացել մեքենայի ռետինե խողովակը հանել, այլ կտրել են այն և թողել կոյուղատարի մեջ, ու այդ օրվանից մի իսկական մղձավանջ է ստեղծվել մեզ համար։ Կոյուղաջրերը լցվում են նկուղի մեջ, ու ողջ տարածքում տիրում է գարշահոտություն։
Վնասված հատվածը շենքին կից քարե շինության տակ է, իսկ այդ քարե շինությունը օգտագործվւմ է որպես գեղեցկության սրահ, ու էն, որ ասում էին՝ գեղեցիկը կփրկի աշխարհը, այս դեպքում Վեոլիա Ջրի անգործության հետևանքով գեղեցիկը խաթարում է ողջ բնակիչների անդորրը։
Մնում է՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կանգնեն մեր՝ բնակիչներիս թիկունքին ու Վեոլիա Ջրին պարտադրեն, որպեսզի մի քիչ մտածի բնակիչների ու սպառողների մասին և խնդիրը լուծի, հակառակ դեպքում կստացվի, որ նշված ընկերությունն է Վանաձորում հարցեր լուծողը։ Իսկ գեղեցկության սրահի սեփականատիրոջը, ով Սպիտակի տարածաշրջանի Արևածագ գյուղի բնակիչ է, պարտավորեցնեն թերությունը վերացնի, քանի որ բնակիչներս բազմաթիվ անգամ նաև նրան ենք դիմել, սակայն նա նույնպես ցուցաբերում է քար անտարբերություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+