211652_close_icon
views-count25440 դիտում article-date 08:31 22-11-2017

Շուկայում ձվի դեֆիցիտ է, ներկր­ված ձվերը վաճառում են կրկնակի թանկ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ տևական ժամա­նակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են դրսից ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն են: Մեր տեղեկություններով՝ հավկիթները ներկրում է «Արաքս» թռչնաբուծական ֆաբ­րիկան: Ուշագրավ է, որ ներկր­ված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ գնով: Հիշեցնենք, որ «Բաղրամյանի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմեն Խա­չատրյանը, երբ ձու էր ներկրում, այն վաճառվում էր 30-40 դրա­մով, իսկ հիմա 60-70 դրամով է վաճառվում: Մինչդեռ տրամա­բանությունը հուշում է, որ ներկրվածը պետք է որ ավելի մատչելի լիներ: Ամեն դեպքում, ներկայումս ՍԱՊԾ-ն ոչ մի աղ­մուկ չի բարձրացրել, քանի որ շուկայում ձվի դեֆիցիտ է, և այդպիսով փորձ է արվում դեֆի­ցիտը վերացնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր