4150 դիտում
13:15 14-04-2017
Էլժբետա Պենդերեցկա. «Հայաստանն ունի շատ լավ նվագախումբ՝ հոյակապ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ»
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հնչեցրել է Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները։
«Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլժբետա Պենդերեցկան, ներկայացնելով իր տպավորությունները, ասել է, որ համերգն ապացուցեց, որ Հայաստանն ունի շատ լավ նվագախումբ՝ հոյակապ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ. «Նվագախմբին գնահատեց ոչ միայն լեհ, այլև միջազգային արվեստասեր հանրությունը»։
Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ հպարտության, ուրախության, հուզմունքի զգացումներ են ապրում, քանզի մեր ժողովրդի տաղանդավոր երիտասարդները լեհ հանդիսատեսին են ներկայացրել հայ դասական երաժշտությունն անվերջանալի թվացող ծափահարությունների ներքո։
Երիտասարդական նվագախմբի ելույթը Բեթհովենի Զատկի փառատոնում նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև՝ Լեհաստանի հայկական համայնքի ստեղծման 650-ամյա հոբելյանին։ Համերգին նվագախմբի հետ հանդես են եկել մենակատարներ Նարեկ Հախնազարյանը (թավջութակ) և Յարոսլավ Նադրզիցկին (ջութակ)։
Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոմկևիչ Վալցը, աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, Լեհաստանի հասարակական-քաղաքական և մշակութային հեղինակավոր գործիչներ, արվեստաբաններ, լրագրողներ և այլք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
973 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
886 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր