3846 դիտում
09:58 15-04-2017
ՍԴ-ն կմերժի նաև «Կոնգրես-ՀԺԿ»-ի դիմումը, անկախ ընտրախախտումների բովանդակությունից ու ծավալից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը երեկ դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով չեղարկել ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները:
Որպես ընտրություններն անվավեր հայտարարելու հիմնավորում՝ դաշինքի իրավաբանները ներկայացրել են ազատ կամարտահայտության սահմանափակումները, քվեարկության գաղտնիության խախտումները, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը և այլն: Իսկ որ նման երևույթներն ԱԺ այս ընտրություններում համատարած էին, հայտնի է ամենքին. բավական է միայն նշել, որ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործերի թվում էին այնպիսիք, որոնք հարուցվել էին քվեարկության գաղտնիությունը խախտելու համար:
Բացի այդ՝ այս դեպքերին նաև ընտրակաշառքի բաժանմանն իրենց զեկույցներում ու հայտարարություններում անդրադարձել են միջազգային դիտորդական առաքելություններն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա դեսպանատները:
Չնայած պետք է նաև արձանագրենք, որ ՀՀ ՍԴ-ի համար վաղուց ի վեր կարևոր չեն, թե ընտրությունների արդյունքները բողոքարկելիս ի՞նչ փաստեր են ներկայացվում: ՍԴ-ն, միևնույն է, մերժելու է նաև այս դիմումը, անկախ ընտրախախտումների բովանդակությունից ու ծավալներից, ինչպես մերժել է նախորդները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7789 դիտում
22:46 08-04-2017
ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը կքննարկվի վաղը
6981 դիտում
19:34 09-04-2017
ԿԸՀ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
1964 դիտում
19:14 25-04-2017
Սահմանադրական դատարանը քննում է Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»