1979 դիտում
19:14 25-04-2017
Սահմանադրական դատարանը քննում է Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը
Սահմանադրական դատարանում այսօր սկսվեց «Հայ ազգային կոնգրես»-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն անդրադարձավ տեսանյութերի ուսումնասիրությանը, նշելով, որ դրանք ավելի շատ բան են բացահայտում, քան վստահված անձինք:
Դաշինքի ներկայացուցիչը միջնորդությամբ հանդես եկավ և կոչ արեց Սահմանադրական դատարանին հատուկ հանձնախումբ ստեղծել, որը կուսումնասիրի ընտրատեղամասերի տեսանյութերը, քանի որ իրենք իրենց ուժերի ներած չափով դա արել են, պարզապես դրանք շատ են և իրենք ի վիճակի չեն:
Լևոն Զուրաբյանի հաջորդ մտահոգությունը հայտարարված արդյունքների անհամապատասխանությունն էր երկրի ժողովրդագրական վիճակի հետ: «Մասնակցության թիվն ուղղակի չի տեղավորվում տրամաբանական, ժողովրդագրական հաշվարկների մեջ»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք ուսումնասիրում են հրապարակված ստորագրված ցուցակները և խոստացավ մոտ ապագայում հանրությանը ներկայացնել այդ ուսումնասիրության արդյունքները:
Նմանատիպ նյութեր
2953 դիտում
15:11 28-04-2017
Սահմանադրական դատարանը մերժել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցը
7807 դիտում
22:46 08-04-2017
ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը կքննարկվի վաղը
6999 դիտում
19:34 09-04-2017
ԿԸՀ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
Այս բաժնից
541 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
637 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
553 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն