4081 դիտում
10:55 15-04-2017
Ոչ մի թուրք, ադրբեջանցի, ռուս կամ ամերիկացի մեզ չի ստիպում, որ Դավթաշենում ծառեր կտրենք. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բազմիցս կրկնված ճշմարտություն է. եթե որևէ անձ, որևէ կազմակերպություն կամ որևէ ազգ իր անհաջողությունների պատճառը փնտրում է իրենից դուրս, ապա այդ անհաջողությունները շարունակվելու են:
Նույնը՝ ներքին կյանքում: Իշխանությունը վերջին ընտրություններում հաղթել է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի՝ այսպես ասած, հարյուրավոր «Սասի Արտակների» շնրհիվ՝ դա ինձ համար ակնհայտ է: Բայց այդ արձանագրումը չի տալիս հետևյալ հարցի պատասխանը՝ իսկ ինչո՞ւ է պարտվել ընդդիմությունը:
Պաշտոնական տվյալներով, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ստացել է 29 950 ձայն, իսկ ՕՐՕ-ն՝ 32 508 ձայն (հատուկ բերում են «դժգոհների» թվերը): Որքան հասկանում եմ, այս քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն պնդում, որ ստացել են ավելի շատ ձայն և այդ ձայները նրանցից գողացել են. նրանք ասում են, որ ՀՀԿ-ն է իրեն ինչ-որ ձևով հարյուր հազարավոր ձայներ ավելացրել: Չեմ ուզում վիճարկել այդ պնդումը՝ չնայած, օրինակ, երբ ասվում է, թե քվեարկել են 100 հազար գոյություն չունեցող հասցեներից, ապա ցանկալի է, թերևս, բերել դրանցից գոնե 10-ը: Բայց չխորանանք այդ խնդրի մեջ և ենթադրենք, որ ՀՀԿ-ի 770 441 ձայնից կես միլիոնը ինչ-որ անհայտ եղանակով կեղծվել է: Կմնա 270 441 ձայն:
Դա կավելացնի՞ «Կոնգրես-ՀԺԿ»-ի և ՕՐՕ-ի ձայները: Իհարկե, ոչ: Հետևաբար, իրենց ստացած ձայների մասին այդ երկու քաղաքական ուժերը պետք է խորհեն, վերլուծութուններ անեն: Այսինքն՝ մտածեն, թե ինչ պետք է անեին, բայց չարեցին: Նման վերլուծություն ակնհայտորեն չի կատարվում: Դա էլ, իր հերթին, կասկածի տակ է դնում այդ երկու քաղաքական ուժերի ապագան: Եվ, հակառակը՝ ավելի հեռանկարային է դարձնում «Ելքը», որն իր ստացած 122 065 ձայների տերն է:
Նույնն է, իհարկե, միջազգային մասշտաբով: Ոչ մի թուրք, ոչ մի ադրբեջանցի, ոչ մի ռուս կամ ամերիկացի մեզ չի ստիպում, որ մենք իրար նկատմամբ լցված լինենք խանդով կամ նախանձով, որ մեր չինովնիկները աչք ծակեն իրենց դղակներով: Կամ՝ որ մենք Դավթաշենում ծառեր կտրենք: Այստեղ նույնպես ընտրության հնարավորություն կա: Եվ թուրքերն այս հարցում կապ չունեն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2274 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
1392 դիտում
10:51 17-05-2016
Թաթար, թուրք կամ ադրբեջանցի լինելն ամենևին էլ հանցագործություն չէ. «Առավոտ»
8826 դիտում
23:04 29-04-2017
Դավթաշենում ծառեր հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2251 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»