211652_close_icon
views-count1326 դիտում article-date 10:51 17-05-2016

Թաթար, թուրք կամ ադրբեջանցի լինելն ամենևին էլ հանցագործություն չէ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես կարծում եմ, որ թաթար, թուրք կամ ադրբեջանցի լինելն ամենևին էլ հանցագործություն չէ։ Ադրբեջանցի զինծառայողները գործում են սահմռկեցուցիչ վայրագությունների ոչ թե իրենց ազգային պատկանելության, այլ այն պատճառով, որ այդ երկրում նացիստական ռեժիմ է, ու պաշտոնական գաղափարախոսությունը ռասիզմն է։ (Այդպիսի ռեժիմ էր նաև Գերմանիայում, և գերմանացի զինվորները նույնպես կատարում էին սադիստական հանցագործություններ։ Բայց գերմանացիների դեմ մենք ոչինչ չունենք՝ այդպես չէ՞)։ Մյուս կողմից՝ հայ լինելն էլ ինքնին արժանիք չէ։ Այն գեներալներն ու պաշտոնյաները, որոնք կերել են Հայոց բանակին հասանելիքը, նրանք, որքան հասկանում եմ, ազգությամբ հայ են»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր