211652_close_icon
views-count36149 դիտում article-date 12:33 15-04-2017

Սևանի հրշեջ-փրկարարներն ու ջրասուզակը լճից դուրս են բերել 46-ամյա տղամարդու դին. աշխատանքները կատարվել են անգամ եղանակային անբարենպաստ պայմաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 14-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ վարչության պետ, Փրկարար ծառայությա գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ, թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներով՝ Փրկարար ծառայության փոխգնդապետ Ալեքսանյանի գլխավորությամբ Արծվանիստ գյուղի վարչական տարածքին հարակից Սևանա լճի ափից մոտ 300 մետր հեռավորության վրա և 4 մետր խորությունից դուրս են բերել 46-ամյա Հովիկ Եփրեմյանի դին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 13-ին, ժամը 22։00-ի սահմաներում, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ նշված գյուղի մոտ քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ և այլևս չի վերադարձել։ Որոնողական գործողությունների արդյունքում լճում հայտնաբերվել է դատարկ նավակը։ Նույն օրը, գիշերը մինչև ժամը 01։40-ը, ջրափրկարարները Սևանա լճում իրականացրել են Հ. Եփրեմյանի որոնողոկան աշխատանքներ՝ անգամ մթության և եղանակային անբարենպաստ պայմաններում և՝ ալեկոծության։ Ու քանի որ ալեկոծությունը չէր դադարում, որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել էին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր