211652_close_icon
views-count4048 դիտում article-date 16:24 15-04-2017

Երեք ոսկի, երկու արծաթ եւ երկու բրոնզ՝ Թբիլիսիում

Ապրիլի 14-ին Թբիլիսիում ավարտվել է Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ եզրափակիչ մտած Հայաստանի հինգ բռնցքամարտիկներից ոսկե մեդալ նվաճել են 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ՝ Հովհաննես Բաչկովը եւ 75 կգ՝ Արման Դարչինյանը: 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը եւ 91 կգ՝ Հենրիկ Սարգսյանը դարձել են արծաթե, իսկ Հրայր Շահվերդյանը (60 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ)՝ բրոնզե մեդալակիր: Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր ութ բռնցքամարտիկ:

Նմանատիպ նյութեր