6077 դիտում
15:44 12-09-2017
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ բազկամարտի աշխարհի առաջնությունում. ՖՈՏՈՇԱՐՔ
Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացավ բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը, որին մասնակցեց 55 երկրի շուրջ 1200 մարզիկ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մեր մարզիկները տարբեր հարգի երեք մեդալ նվաճեցին:
Մինչև 20 տարեկանների պայքարում Դավիթ Մադոյանը (+90 կգ) դարձավ հաղթող (աջ ձեռք) և բրոնզե մեդալակիր (ձախ ձեռք):
Մեծահասակների առաջնությունում Էմիլ Ամիրշադյանը (70 կգ) նվաճեց արծաթե մեդալ (աջ ձեռք):
Հունգարիայի մայրաքաղաքում Հայաստանը ներկայացված էր 11 մարզիկով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում