211652_close_icon
views-count15766 դիտում article-date 19:24 15-04-2017

Գիտնականները պարզել են, թե ինչու են սմարթֆոն օգտագործողները տառապում պարանոցի ցավերից

Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են, որ սմարթֆոն օգտագործողները ավելի հաճախ են տառապում պարանոցի և մեջքի ցավերից, հայտնում է r[url=http://www.reuters.com/article/us-health-neck-smartphone-use-idUSKBN17G12Z]euters[/url]-ը, հղում անելով [url=http://www.thespinejournalonline.com/article/S1529-9430%2817%2930096-7/pdf]The Spine Journal[/url]-ին, որը հրապարակել է հետազոտության արդյունքները: Վիրաբույժ-վնասվածքաբաններ Թոդ Լանմանը և Ջեյսոն Քուելարը արձանագրել են երիտասարդ պացիենտների թվի աճ, որոնք տառապում են մեջքի և պարանոցի շրջանում սուր ցավերից և ողնաշարի ողերի ճողվածքից: Վերլուծելով ռենտգեն լուսանկարները, հետազոտողները հայտանաբերել են, որ այդ պացիենտներ ողնաշարները անսովոր ծռվածություն ունեն, որի պատճառը սմարթֆոնի ամենօրյա ժամերով օգտագործումն է: Ինչպես կարծում են գիտնականները, ամեն օր սմարթֆոնը ձեռքում պահողները ժամերով խոնարհում են գլուխը դեպի սմարթֆոնը, ինչի հետևանքով մեծանում է ողնաշարի վրա ճնշումը: Իսկ հայտնի է, որ մարդու գլուխն ուղիղ դիրքում կշռում է 4,5-5,5 կգ, սակայն 60 աստիճան թեքելու դեպքում գլուխը կշռում է մոտ 27 կիլոգրամ, ինչն էլ հանգեցնում է ցավերի և ճողվածքների: Թոդ Լանմանը և Ջեյսոն Քուելարը սմարթֆոն օգտագործողներին առաջարկում են տեքստ հավաքելու ժամանակ հեռախոսը պահել աչքերի հավասար մակարդակի վրա, ինչպես նաև գրել երկու ձեռքերի մատներով, որպեսզի պարանոցը ուղիղ մնա և չմեծանա պարանոցի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը:

Նմանատիպ նյութեր