14334 դիտում
18:30 16-04-2017
Երևանում առաջանում է հակասանիտարական վիճակ, մինչդեռ Էրեբունի վարչական շրջանի պատասխանատուները հօդս են ցնդել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի է ունեցել կոյուղագծի վթար, ինչից հետ էլ կոյուղաջրերը լցվում են փողոցի հարակից բնակիչների տներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորութամբ:
Պարզվել է, որ նշված փողոցի թիվ 34 շենքի նկուղը լցվել է կոյուղաջրերով՝ շենքի հարևանությամբ գտնվող դիտահորում առաջացած վթարի հետևանքով:
Տեղում աշխատել են փրկարարների հետ միայն համատիրության աշխատակիցներն ու բնակիչները, ովքեր իրենց միջոցներով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, մինչդեռ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից տևական ժամանակ է ոչ ոք չի բարեհաճել այցելել բնակիչներին՝ գոնե տեղում խնդրին ծանոթանալու նպատակով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+