11832 դիտում
21:38 16-04-2017
Էրդողանի հանրաքվեին կողմ են քվեարկել 51,7%-ը, ընդդիմությունը հայտարարում է զանգվածային ընտրախախտումների մասին
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հրապարակել է հանրաքվեի քվեաթերթիկների 95%-ի մշակման արդյունքները: Հանրաքվեին կողմ են քվերակել մասնակիցների 51,7%-ը, դեմ՝ 48,3%-ը: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39616106]BBC[/url] ռուսական ծառայությունը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Habertuk հեռուստաալիքի տեղեկացմամբ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 86%-ը: Խոշոր քաղաքները՝ Ստամբուլը և Անկարան մեծ մասամբ դեմ են քվերակել:
Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարությունը հայտարարել է գործող իշխանության կողմից իրականացված բազմաթիվ ընտրախախտումների մասին: Մանավորապես քվեատուփերում հայտնվել են բազմաթիվ չդրոշմված քվեաթերթիկներ, ինչը վկայում է լցոնումների մասին:
Նմանատիպ նյութեր
1323 դիտում
09:59 19-06-2014
Ընդդիմությունը բոյկոտեց այն օրենքը, որին նախկինում կողմ էր քվեարկել․ Ժողովուրդ
1878 դիտում
11:28 18-02-2020
ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել
Այս բաժնից
979 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
625 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
649 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին