Ստեփանավանում իրականացվում է լայնածավալ ծառատունկ. կենտրոնական հրապարակի հսկայական մի հատված կվերածվի այգու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս օրերին Ստեփանավանում իրականացվում է լայնածավալ ծառատունկ: Քաղաքի կենտրոնական հրապարակի հսկայական մի հատված քաղաքապետարանի որոշմամբ կվերածվի այգու: Ծառատունկն արդեն կատարվել է:
Քաղաքային իշխանության որոշմամբ՝ նշված հատվածում տնկվել են մեծ թվով <<կեդր>> տեսակի ծառեր:
Այս տարի կանաչ տարածքները քաղաքում զգալիորեն կավելանան: Ընդհանուր առմամբ տնկվում են 4000 կարմիր կաղնի, կեչի, թխկի և կանադական բարդի:
Քաղաքի կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները շարունակական են լինելու: