Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակը կրկին կվերածվի զրահատանկային հրապարակի. Լեհաստանի նախագահ
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Մոսկվայի մայիսի 9-ի շքերթը անվանել է անհանգիստ և անկայուն աշխարհի խորհրդանիշ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Կոմորովսկին նշել է, որ ներկայումս աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ սպառնալիքներ, և հենց այդ պատճառով էլ Լեհաստանին անհրաժեշտ է երկրի արդիականացում, ինչպես նաև եվրոպական ինտեգրացիայի կապերի ամրապնդում և ակտիվ մասնակցություն ՆԱՏՕ-ում:
Իսկ մայիսի 9-ի տոնակատարությունների հետ կապված նա մասնավորապես նշել է.
«Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակը կրկին կվերածվի զրահատանկային հրապարակի: Կրկին այնտեղ կցուցադրվի այն դիվիզիաների ուժը, որոնք վերջերս, ամբողջ աշխարհի և Լեհաստանի աչքի առաջ, հարձակվեցին հարևան Ուկրաինայի վրա: Վաղուց ռազմական հակամարտությունը այդքան մոտ չէր եղել լեհական սահմանին, ինչպես այժմ: Հարկ է նշել, որ այդ ռազմական ցուցադրությունը ոչ թե վերաբերում է պատմության, այլ ներկային և ապագային: Դա այսօրվա անհանգիստ և անկայուն աշխարհի կերպարն է: Եվ այդ պայմաններում մենք պետք է կառուցենք մեր լեհական անվտանգությունը»: