62228 դիտում
20:16 18-04-2017
ՕՐՎԱ ԿԱԴՐ. Երևանում մարդատար ГАЗель-ը ընթացքում կորցրել է դուռը
Մինչ Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը տևական ժամանակ է երևանցիներիս ականջներին փորձում է «լափշա կախել», թե մայրաքաղաքում տրանսպորտը նախորդ տարիների համեմատ բարվոք վիճակում է՝ այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել Երևանում՝ հանրությանն հայտնի «Շիրակ» հանրախանութի մոտ՝ ինչ տեղի ունեցավ թիվ 52 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 1601 Տ համարանիշի ավտոմեքենայի հետ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընթացքում ինչպես մետրոյում է, երբ ասում են՝ «Ուշադրություն, դռները բացվում են», այս դեպքում ГАЗель-ի դուռը պոկվեց և ընկավ:
Բարեբախտաբար, ուղևորները ճիշտ կողմնորոշվեցին և չհայտնվեցին ասֆալտին:
Հուսով ենք, որ այս կադրերը դիտելուց հետո Երևանի տրանսպորտի վարչության պետ Հ. Նավասարդյանը հետևություններ կանի, այլապես չի բացառվում, որ մի օր էլ ավտոբուսի կամ իրենց ծառայողական ավտոմեքենաների դռները նշված ГАЗель-ի օրը չընկնեն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+