30209 դիտում
14:06 19-04-2017
Դիմահարդար Սուսաննա Կարապետյանը բացահայտում է ճիշտ դիմահարդարման գաղտնիքները և ներկայացնում, 2017-ի թրենդները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. EXCLUSIVE.am
Սուսանաննա Կարապետյանը դիմահարդար է, աշխատում է ինչպես հայտնի, այնպես է գեղեցիկը նախընտրող գեղեցկուհիների հետ:
EXCLUSIVE.am-ը ներկայացնում է Սուսաննայի հարցազրույցը, որտեղ նա ներկայացնում և բացահայտում է ճիշտ դիմահարդարման գաղտնիքները և ներկայացնում 2017-ի թրենդները:
[b]-Դիմահարդարում կատարելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ և պայմաններ: Կնշե՞ք մի քանիսը:
[/b]
-Կանոնները թելադրում ենք ոչ թե մենք, այլ տենդեցները:
[b]-Դիմահարդարման մեջ արդյոք շա՞տ են «չի կարելիները»:
[/b]
-Շատ են «չի կարելիները», քանի որ հաճախորդները ունենում են տարբեր կարծիքներ և նախասիրություններ նույն դիմահարդարման վերաբերյալ, որոնց պետք է շատ հմտորեն մոտենալ:
[b]-Այս տարի ո՞ր երանգներն են նորաձև:
[/b]
-Գունային գամման այս տարի շատ վառ է, գույները՝ բազմազան, կարմիր, կապույտ, կանաչ և այսպես շարունակ:
[b]-Ճի՞շտ է, որ ամենաթարմ թրենդը կարմիր «ռումյանան» է:
[/b]
-Այո, այս տարի ամենաթարմ թրենդը դա բնական շպարն է, վերև սանրված և բաց գույնի հոնքեր, թեթև կարմրավուն այտեր, մի փոքր highlighter (այտոսկրերին թեթև փայլ) և gloss shrtnerk (թափանցիկ փայլուն շրթներկ):
[b]-Ամռանը ինչպե՞ս խնամել մաշկը, որպեսզի չվնասվի արևի ճառագայթներից:
[/b]
-Խորհուրդ կտամ միշտ խոնավեցնել մաշկը ճիշտ քսուկների միջոցով, շատ ջուր խմել, երեսը լվանալ սառը ջրով, որը միշտ թարմություն է հաղորդում մաշկին:
[b]-Եզրագծերով դիմահարդարումը այս տարի և՞ս ակտուալ է:
[/b]
-Այս տարի նաև ակտուալ է 60-80-ական թվականների դիմահարդարումը՝ մուգ, սև ընդգծված աչքեր և վառ կարմիր շրթներկ, որը բոլոր տարիներին նորաձև է:
[b]-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք կանանց և աղջիներին իրենց գեղեցիկ տեսքը կատարելության հասցնելու համար:
[/b]
-Կին բառը արդեն իսկ կատարելություն է, կցանկանայի, որ մեր կանայք և աղջիկները միշտ ունենան խնամված և շլացուցիչ տեսք: Ուզում եմ վերջում իմ շնորհակալությունը հայտնել իմ ուսուցչին, իմ մեծ վարպետին՝ Աշխեն Կոստանդյանին՝ մեծ գիտելիքներ և շատ գրագետ խորհուրդներ փոխանցելու համար, շնորհակալ եմ, որ ամեն հարցում օգնում և ուժեղացնում եք ինձ:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+