211652_close_icon
views-count8480 դիտում article-date 17:34 19-04-2017

Մանուել Նոյերը կոտրել է ոտքը Ռոնալդուի 3-րդ գոլի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղի (2:4) վերջնամասում ձախ ոտքի կոտրվածք է ստացել: Դա տեղի է ունեցել հանդիպման 109-րդ րոպեին, երբ Նոյերը սայթաքել է, իսկ մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղից դուրս վիճակից խփել է երրորդ գնդակը: Նախնական բուժհետազոտությամբ պարզվել է, որ Նոյերը ոտնաթաթի հատվածում է կոտրվածք ստացել և այս մրցաշրջանում այլևս չի խաղա, քանի որ ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 2 ամիս: Դա նշանակում է, որ Նոյերը Գերմանիայի հավաքականի կազմում կարող է բաց թողնել Կոնֆեդերացիայի Գավաթի մրցաշարը, որը կկայանա Ռուսաստանում` հունիսի 17-ից հուլիսի 2-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր