211652_close_icon
views-count60217 դիտում article-date 21:38 19-04-2017

Սրբապղծություն Երևանում. սրբապիղծը կամ սրբապիղծները գերեզմանոցից հափշտակել են բրոնզե կիսանդրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 17-ին Ասատուր Գառնիկի Ասատրյանի հարազատները Մեռելոցի օրվա կապակցությամբ այցելելով Թողմախի գերեզմաններում հուղարկավորված Գառնիկ Ասատրյանի գերեզման՝ հայտնաբերել են, որ չարագործը, կամ չարագործները այնտեղից հափշտակել են բրոնզե կիսանդրին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հարազատները ցավով նշում էին. «Ինչքան պետք է մարդ ատելությամբ լցված լինի աշխարհի նկատմամբ, որ սրբապղծություն անի շիրմների նկատմամբ: Մեռելոցից առաջ հերթական անգամ այցելել ենք գերեզման և խնամել, էտել ծառերը, կարգի բերել գերեզմանը, իսկ արդեն Մեռելոցի օրը գալով գերեզման՝ ականատես ենք եղել այս սրբապղծությանը: Թե ով, կամ ովքեր են հեղինակները՝ չգիտենք, սակայն գոհ ենք, ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներից, ովքեր մեր ահազանգից րոպեներ անց այցելեցին գերեզմանոց, արձանագրեցին, կատարեցին անհրաժեշտ տեղազննություն ու հիմա սպասում ենք, որ սրբապիղծը, կամ սրբապիղծները կհայտնաբերվեն»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գերեզմանոցի պահակներ ներկայացած անձինք արդարացել են, ասելով՝ «Մենք գիշերով պատասխանատվություն չենք կրում գողությունների համար»: Նման զավեշտալի պատասխան մարդիկ չէին սպասի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր