35392 դիտում
11:02 23-04-2022
Հերթական անգամ Երևանում սրբապիղծը կամ սրբապիղծները կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, ապրիլի 23-ին, հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։ Ստահակը կամ ստահակները դարձյալ կոտրել են Դավիթ Բեկի փողոցում, Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը կամ ճիվաղները կոտրել են արձանի ոտքերը, վնասվել ձեռքերը, գլխի հատվածը։
Չարագործները թողել են նաև գրառում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։
Այս պահին տարածքը սահմանազատել են պարեկներ Օհան Հարությունյանն ու Ալբերտ Պետրոսյանը, որպեսզի տեղում դեպքի վայրի զննություն կատարի ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը։
Էրեբունու բաժնի պետ Ա․ Գասպարյանն ու Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գ․ Առաքելայանը Էրեբունու ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորների հետ դեպքի վայրի հարևանությամբ գտնվող տեսախցիկներն են ուսումնասիրում։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Սա առաջին դեպքը չէ, որ ճիվաղները իրենց սև գործն են անում։ Նախորդ դեպքը դեռ չբացահայտված, քաղաքացիներն իրենց ուժերով նորն էին տեղադրել ու այսօր ականատես են եղել հերթական վանդալիզմին։
Հավաքվածները հուսով են, որ գոնե այս դեպքում ոստիկանությունը կհայտնաբերի ստահակին կամ ստահակներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+