4700 դիտում
09:59 20-04-2017
Կառավարությունը 25 օբյեկտ հանելու է վաճառքի, 4-ը՝ Երևանում, մյուսները՝ մարզերում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը որոշել է ազատվել իր տնօրինության տակ գտնվող թվով 25 օբյեկտներից: ՊԳԿՎ-ն կառավարության այսօրվա նիստում ներկայացնելու է այդ օբյեկտները մրցույթով վաճառելու մասին որոշման նախագիծ: Օբյեկտներից միայն 4-ն է Երևանում, մյուսները մարզերում են: Դրանցից ամենաթանկը Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող 70 քմ նկուղային տարածք է, որը գնահատված է 7.7 միլիոն դրամ:
Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ մրցույթը չկայանալու և գնորդ չգտնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մրցույթին նույն գույքը ներկայացվելու է 20 տոկոսով ավելի էժան գնով: Եթե ներկայացված գներով բոլոր օբյեկտները վաճառվեն, պետական բյուջեն կստանա 291 միլիոն դրամ, իսկ համայնքային բյուջեները` 176 միլիոն դրամ: Սակայն հաշվի առնելով, թե ինչ գույք է ներկայացված, կարելի է պնդել, որ այդ սպասումները չեն իրականանա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5296 դիտում
09:14 24-02-2018
Հանրային այգին սեփականացվել է, ծառերը կտրվել են, տեղում շուտով օբյեկտ կկառուցվի. «Հայկական ժամանակ»
7772 դիտում
13:38 24-05-2016
Կառավարությունը մեքենաները աճուրդի է հանելու և մաս-մաս վաճառելու
2065 դիտում
11:42 02-05-2019
ԲՀԿ-ական պատգամավորի՝ աշխատանքային տարիքը սահմանափակող դրույթը հանելու առաջարկը կառավարությունը չընդունեց
Այս բաժնից
1300 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»