5296 դիտում
09:14 24-02-2018
Հանրային այգին սեփականացվել է, ծառերը կտրվել են, տեղում շուտով օբյեկտ կկառուցվի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում հերթական օբյեկտն է կառուցվում: «Դեյզի» անունը կրող այգու տեղում այժմ մեծ փոս է փորվել ապագա կառույցի համար: Մեր տեղեկություններով, կառուցողը նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրը է՝ Արմենուհի Գևորգյանը:
Վերջինս նախկին այգու սեփականատերն է: Ամիսներ առաջ «Ռիբոկ» սպորտային համալիրի հարևանությամբ գտնվող այգում հաստաբուն ծառերը հատվեցին: Մեծ աղմուկ բարձրանալուց հետո պարզվեց, որ այգին մասնավոր է և դրա տերը ինչպես նպատակահարմար է գտել, այդպես էլ վարվել է: Այս պատմությունն ավելի խորը արմատներ ունի:
Դավիթաշենի թաղապետը Ռուբեն Գևորգյանն էր, հանրային այգին սեփականաշնորհվել էր՝ դարձել էր նրա դստեր սեփականությունը, իսկ այսօր արդեն այգու ծառերը չկան, իսկ տեղում շուտով օբյեկտ կկառուցվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4697 դիտում
09:59 20-04-2017
Կառավարությունը 25 օբյեկտ հանելու է վաճառքի, 4-ը՝ Երևանում, մյուսները՝ մարզերում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1294 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»