1724 դիտում
19:46 20-04-2017
Նախատեսվում է Հայաստանի մարզերը վերազինել հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով
Այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային գրասենյակի պատվիրակության ղեկավար Ֆուշիմի Կացուտոշիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Ճապոնիայի և Հայաստանի կառավարությունների կողմից համատեղ իրականացվող դրամաշնորհային ծրագրերը, մասնավորապես՝ «Հրշեջ սարքավորումների բարելավման» և «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրերը:
«Հրշեջ սարքավորումների բարելավման» ծրագիրը նպատակ ունի բարելավել և հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով համալրել Հայաստանի մարզերը:
«Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագիրը ենթադրում է ԱԻ նախարարությունում ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կարողությունների հզորացում, ինչը կհանգեցնի նաև մարզերում արտակարգ իրավիճակների ոլորտում հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը:
Իր խոսքում՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ աշխատանքն էլ ավելի ընդլայնվելու հնարավորություններ ունի՝ ինչը կնպաստի Հայաստանի մարզերում աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացմանն ու ռիսկերի նվազեցմանը:
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) ստորագրելու են «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության (դաշտային երրորդ՝ վերջին ուսումնասիրության) վերաբերյալ քննարկումների արձանագրությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
8064 դիտում
16:28 13-12-2017
ՀՀ ԱԻՆ փրկարարական գույքը համալրվեց գերժամանակակից և եզակի տեխնիկայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
565 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
808 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
727 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել