211652_close_icon
views-count1701 դիտում article-date 09:59 03-09-2014

ՀՀ-ում ամուսնալուծությունների թիվն անցյալ տարվա համեմատ աճել է 35 տոկոսով.ՀԺ

«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ամուսնալուծությունների վկայականներ տպագրելու համար լրացուցիչ փող ստանալու ակնկալիքով: «Վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնության վկայականների քանակը»,- նշված է Արդարադատության նախարարության՝ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներկայացված որոշման նախագծում: Թերթը գրում է, որ նախարարությունը ամուսնալածության վկայականներ տպագրելու համար կառավարությունից խնդրել է 1.1 մլն դրամ: «Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում արձանագրվել է 2 հազար 468 ամուսնալուծություն, ինչն անցյալ տարվա նույն ցուցանիշի գերազանցում է 646-ով կամ՝ 35 տոկոսով»,–հավելում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր