211652_close_icon
views-count11916 դիտում article-date 09:46 22-04-2017

Տավուշի մարզի Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում մկրտվեցին Ջուջևանի «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցի 13 սաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի ձեռամբ կատարվեց Սուրբ Մկրտության կարգ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մկրտվեցին Ջուջևանի «Լույս Մանկանց» կիրակնօրյա դպրոցի 13 սաներ: Սուրբ մկրտության հովանավորներ էին Տավուշի թեմը, «Լույս Մանկանց» դանիական-հայկական բարեգործական հիմնադրամը՝ ի դեմս ղեկավար Նանե Խաչատրյանի, տիկին Սուսաննայի և երեցկին Ռուզաննայի: Վերջիններս կարևորեցին Սուրբ Մկրտության դերը քրիստոնեական դաստիարակության մեջ, շնորհավորեցին և որպես նվեր՝ առակների ժողովածուներ հանձնեցին երեխաներին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 239+
239+

Նմանատիպ նյութեր