211652_close_icon

Վրաերթ՝ Աբովյան քաղաքում. «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count36317 դիտում article-date 13:47 11-04-2025
Այսօր՝ ապրիլի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սևադա Ս.-ն իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ն-ին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: 
 
Վրաերթից հետո «Volkswagen»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր