211652_close_icon
views-count8896 դիտում article-date 13:23 22-04-2017

Ապրիլի 24-ին «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից դեպի Ծիծեռնակաբերդ անվճար երթուղիներ կգործեն. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի 2017 թվականի մարտի 31-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2017թ. ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով. • Թ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի - Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ - մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ: • Թ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր