Հայաստանի Կիոկուշին կարատեի բաց առաջնությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին. պատվավոր հյուրերից էր Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի ունեցավ Հայաստանի Կիոկուշին կարատեի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 570 մարզիկներ՝ Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից։
Մրցաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Պատվավոր հյուրերից էր Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն․ Գ․ Էյջի Տագուչին։
Վերջինս շատ տպավորված էր տեղի ունեցած միջոցառմամբ։ Նա խոստացավ, որ հաջորդ անգամ Ճապոնիայում Հայաստանի հաղթանակի ու մեդալի արժանանալու դեպքում անձամբ է ընդունելու ու պարգեւատրելու մարզիկներին։
Պատվավոր հյուրերից էր նաեւ հանրաճանաչ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ով ֆեդերացիայի բարեկամն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի