4524 դիտում
14:48 24-04-2017
Ստամբուլում ոստիկանները խոչընդոտել են Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման անցկացմանը
Ստամբուլում ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման անցկացմանը։ Այդ մասին հայտնում է demokrathaber.org-ը։
Ոստիկանները թույլ չեն տվել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը Փանգալթը մետրոյի դիմաց նախատեսված «Առերեսվիր ցեղասպանության հետ» հիշատակի արարողությունն անցկացնել, ինչից հետո միջոցառումը ստիպված տեղի է ունեցել կուսակության գրասենյակում։
Հանդես գալով միջոցառմանը՝ «Նոր զարթոնք»-ի խոսնակ Նորայր Օլգանը հայտարարել է, որ առանց առերեսման՝ խաղաղություն չի կարող լինել։ Նա հավելել է, որ Թուրքիայի այլ նահանգներում էլ այսօր քրդերի հանդեպ է իրականացվում ցեղասպանություն։
Նմանատիպ նյութեր
3875 դիտում
14:31 22-04-2017
Լիբանանում բացվել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
Այս բաժնից
1018 դիտում
16:09 17-11-2024
Կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիև
889 դիտում
15:36 17-11-2024
Իրաքում երեք զինվոր է զոհվել մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից
1009 դիտում
14:54 17-11-2024
Հնդկաստանը մեծ հեռահարությամբ հիպերձայնային հրթիռի պատմական փորձարկում է իրականցրել