3950 դիտում
14:00 25-04-2017
Պայմանագրային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին
Պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել պայմանագրային զինծառայող Ա.Սարգսյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պայմանագրային զինծառայող, 1986թ. ծնված Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում` Վայոց Ձորի տարածքում տեղի ունեցած դաշտային պարապմունքների ժամանակ։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ժամանակ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Սարգսյանն իրեն ամրակցված «ԱԿՄՍ» ինքնաձիգը մաքրելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ առանց հավաստիանալու փամփշտանոցում փամփուշտ առկա է, թե՝ ոչ, կրակել է, որի հետևանքով աջ աճուկի վերին հատվածում հրազենային մահացու վիրավորում է ստացել մոտակայքում գտնվող պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2889 դիտում
18:48 01-03-2017
Զինծառայող Գուրգեն Սարգսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին
11599 դիտում
17:50 24-10-2017
Զինծառայող Արամ Խաչատրյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին
18635 դիտում
19:22 22-05-2018
Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին
Այս բաժնից
721 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»