211652_close_icon
views-count18635 դիտում article-date 19:22 22-05-2018

Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին: Զինծառայող Լ.Թորոսյանի դին հայտնաբերվել էր 2018թ. մայիսի 6-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում` ծնոտի ստորին և գլխի գագաթային շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով (ծնոտի շրջանում հրազենային վնասվածքը մուտքային է, իսկ գագաթային հատվածում` ելքային): Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Թորոսյանին անպարկեշտ ձևով ստորացնելու, վիրավորանք հասցնելու դեպքեր։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ): Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր