21027 դիտում
20:00 25-04-2017
Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը շարքային զինծառայողը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով. ՀՀ քննչական կոմիտե
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում:
Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կ.Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
26347 դիտում
18:51 13-11-2016
Արցախում 21-ամյա զինծառայողին մահացու հրազենային վնասվածքը հասցրել է կրտսեր սերժանտը. ՔԿ
10384 դիտում
15:11 01-12-2015
Որտեղի՞ց էր իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից մահացած զինծառայողը
1051 դիտում
15:43 14-04-2023
ՊՆ N զորամասի զինծառայողը իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում է ստացել. վիճակը կայուն ծանր է. ՊՆ
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»