211652_close_icon
views-count8303 դիտում article-date 17:04 26-04-2017

Ժոզե Մոուրինյո. «Այս մրցաշրջանում «ՄՅՈւ»-ն նման է «Ռեալում» իմ առաջին տարվանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է թիմի նպատակների մասին: «Եթե մեզ հաջողվի նվաճել Եվրոպայի լիգան և օգոստոսին Եվրոպայի Սուպերգավաթի համար խաղալ Չեմպիոնների Լիգայի հաղթղոի դեմ, ապա դա հրաշալի կլինի: «Ես կասեի, որ այս մրցաշրջանը նման է «Ռեալում» իմ առաջին տարվանը: Եվ այն ժամանակ, և` այժմ, ես խնդիրներ ունեցող մեծ ակումբների եմ բախվել: Երբ գալիս եմ նման թիմ, ապա անմիջապես հասկանալով խաղացողների վրա ճնշումը, ձգտում ենք արդարացնել սպասելիքները: Սակայն երևում է, որ ակումբը դեռ պատրաստ չէ նրան, որպեսզի անմիջապես ամեն ինչ նվաճի: «Չելսիում», «Ինտերում» և «Պորտույում» ամեն ինչ այլ կերպ էր», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր