Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ այն լսելի է եղել Դամասկոսում, որը գտնվում է օդանավակայանից 25 կմ հեռավորության վրա։
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ պայթյունից հետո հրդեհ է առաջացել, քանի որ այրվել է վառելիքով պահեստը։
Լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքն էլ հայտնել է, որ ամենայն հավանականությամբ դրա պատճառը կարող է լինել իսրայելական ավիահարվածը, որն ուղղված է եղել «Հըզբոլլահ»-ին պատկանող պահեստին։
Առայժմ ոչ սիրիական, ոչ էլ իսրայելական իշխանությունները մեկնաբանություններ չեն արել։