3593 դիտում
10:35 28-04-2017
Առաջինը «Գազպրոմ»-ն է, երկրորդը՝ «Գրանդ տոբակո»-ն, երրորդը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցանկը:
Պատկերը բավական հետաքրքիր է. առաջին տեղը կրկին զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը ՀՀ պետբյուջե վճարել է 16 մլրդ 843 մլն 298 հազար դրամ:
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Գրանդ Տոբակո» հայ կանադական ՀՁ-ն, որը տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը. այս տարի նրանք պետական բյուջե վճարել են 5 մլրդ 479 մլն 405 հազար դրամ, բայց սա հիմնականում այն բանի հետևանքով, որ հունվարից բարձրացավ ակցիզային հարկը:
Ցանկի երրորդ տեղն է զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե վճարել է 4 մլրդ 702 մլն 117 հազար դրամ:
Ի դեպ, այս ընկերությունն էլ անցած տարվա առաջին եռամսյակում զբաղեցնում էր ցանկի 11-րդ հորիզոնականը` վճարելով 1 մլրդ 990 մլն 540 հազար դրամ: Ուշագրավ մեկ փաստ ևս. Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, որ նախորդ տարի երրորդ հարկատուն էր, այս տարի հայտնվել է հինգերորդ տեղում՝ վճարելով 4 մլրդ 112 մլն 21 հազար դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
21:19 30-01-2015
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը
18859 դիտում
23:35 31-07-2018
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը