5049 դիտում
12:07 28-04-2017
«Ճտերն աշնանն են հաշվում». նոր ներկայացում «Բոհեմ» թատրոնում. EXCLUSIVE.am
Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը հանրության դատին կհանձնի նոր` «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը: Պրեմիերան տեղի կունենա մայիսի 3-ին և 9-ին: Ներկայացման հեղինակներն են Նարեկ Դուրյանը, համահեղինակներն են Թելման Առաքելյանը և Ռաֆի Թադևոսյանը: Դերերում իրար կողք-կողքի հանդես են գալիս փորձառու և սիրված, ինչպես նաև երիտասարդ դերասաններ` Նարեկ Դուրյան, Վարուժան Մանուկյան, Գրիգոր Հակոբան, Ռաֆայել Երանոսյան, Անդրանիկ Հարությունյան, Թամարա Պետրոսյան և այլք:
«Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացման հիմքում մի դասախոսի և նրա կուրսի ուսանողների փոխհարաբերություններն են: Ներկայացումն օժտված է լինելու անսովոր, հետաքրքիր ու չտեսնված լուծումներով, ունի տարբերվող ձևաչափ:
EXCLUSIVE.am-ի հետ զրույցում Ք. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ներկայացման բեմադրության մեջ ընդգրկված է 25 դերասան, հիմնական շեշտը դրված է երիտասարդների վրա, քանի որ Ն. Դուրյանի գերնպատակը երիտասարդներին բեմ բարձրացնելն է, նրանց իրենց տաղանդը ներկայացնելու ու բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռելն է:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նմանատիպ նյութեր
1214 դիտում
09:25 04-05-2022
Մանդատներն աշնանն են հաշվում․ «Իրավունք»
2213 դիտում
21:56 17-02-2015
«Պոչատ աղվեսը» մանկական ներկայացում` տիկնիկային թատրոնում
1162 դիտում
21:33 20-02-2015
Մանկական ներկայացում` Ստանիսլավսկու անվան թատրոնում
Այս բաժնից
595 դիտում
11:21 18-10-2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ