211652_close_icon
views-count2569 դիտում article-date 16:43 28-04-2017

Սիրիայի կողմից ցանկացած ականանետային կրակոց անպատասխան չի մնա. Էրդողան

«Սիրիայի կողմից ցանկացած ականանետային կրակոց անպատասխան չի մնա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի ԶՈւ-ն այսօր հայտնել է, որ թուրք-սիրիական սահմանի մոտ՝ Հաթայ նահանգի երկու անցակետերում, կրակոցներ են արձակվել Սիրիայի տարածքից՝ Սիրիայի քուրդ զինյալների և կառավարական ուժերի կողմից։ «Արդեն երկու օր է, ինչ Սիրիայի տարածքից ականանետային կրակոցներ են արձակվում Թուրքիայի տարածքի ուղղությամբ։ Թշնամին հայտնի է։ Արդյո՞ք մենք կարող ենք դա անպատասխան թողել։ Կանենք այն, ինչ պետք է»- Ստամբուլում կայացած Ատլանտյան խորհրդի գագաթնաժողովում ասել է նա։ Նա հավելել է, որ թույլ չի տա քուրդ զինյալներին Թուրքիայում պետություն կառուցել։

Նմանատիպ նյութեր